top of page

Սիրում եմ լինել կին

պտղաբեր հող

ընդերքս ցիկլիկ

հաշվարկելի - ու զգալ

ձվի մեծանալը իմ մեջ

օրըստօրե

դանդաղ ու անթերի

ինչպես լուսին

հ.գ. սիրում եմ լինել կին սովորական

կեղծել անունները օրագրի մեջ

ու կրկին գումարել փակ աչքերով

լուսավոր տխրությունս

ու

երջանկությունս

կարճատեւ ու ցավոտ ինչպես դաշտան


bottom of page